Skip to main content

Դատապարտյալ Արայիկ Հակոբյանի նկատմամբ ուշացումով կիրառվեց 2011 թվականի համաներում (տեսանյութ)

Վերջինիս նկատմամբ համաներում կիրառելու դիմումը՝ ուղղված ՔԿՀ պետին, նույնպես մերժվել է և այն բողոքարկվել  է այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Այսօր վերոնշյալ դատարանը դիմումը բավարարեց և որոշեց Արայիկ Հակոբյանի նկատմամբ  կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի  կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը:

Արայիկ Հակոբյանի պաշտպանությունն իրականացնում  է  փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով