Դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը 57 օր գտնվում է հացադուլի մեջ
«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանն արդեն 57 օր է գտնվում հացադուլի մեջ:
Վերջինս հացադուլի է մեջ է գտնվում այն պատճառով, որ նրա նկատմամբ պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Իսկ այս ընթացքում Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակն էլ ավելի է վատացել, նրա ոտքերը՝ թաթերից մինչև ծնկները այտուցված են և սևացած: Ըստ Գևորգյանի, ինքն այդ մասին հայտնելէ ՔԿՀ-ի բուժմասին, սակայն այնտեղից նրան առաջարկել են դուրս գալ հացադուլից, որից հետո միայն նրան բուժօգնություն կցուցաբերեն:
Հրաչյա Գևորգյանը տեղաշարժվում է սայլակով, նա խնդիր ունի պետքարանից օգտվելու, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի սանհանգույցում չկան համապատսխան պայմաններ՝ սայլակով դատապարտյալների համար:
Տեղեկացնենք նաև, որ ի նշան բողոքի՝ Հրաչյա Գևորգյանը կարել է բերանը և պատրաստվում է դիմել առավել ծայրահեղ քայլերի:
Թողնել մեկնաբանություն