Skip to main content

Դատավորը մերժել է նախկինում բավարարված միջնորդությունները. Տեսանյութ

Համաձայն մեղադրական եզրակացության` Արման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Ռազմիկ Սարգսյանի և ոմն Արմենի հետ, դերերը դերաբաշխելով, 2010թ. փետրվար 2011թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք գործելով քաղաքի տարբեր բնակարաններ, կատարել է զգալի չափերով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն և հափշտակության փորձ:
Մինչդեռ Ա. Դավթյանը իրեն մեղավոր չի ճանաչում և ինչպես հայտնել են վերջինիս շահերի պաշտպաններ Ա.Հոբոսյանը և Ռ.Ռևազյանը նրան ոստիկանության բաժնում խոշտանգել են, ինչի հետևանքով  տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:
Այս քրեական գործը դատարանի վարույթում է գտնվում 2011 թվականի նոյեմբեր ամսից, սկզբում նախկին դատավոր` Վ.Ռշտունու վարույթում, այնուհետև վերջինիս այլ պաշտոնի տեղափոխման պատճառով` դատավոր Մ.Մելքոնյանի: Փաստաբան` Անժելա Հոբոսյանը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ`Ա.Վեզիրյանին տրված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ներկայումս օբյեկտիվ քննություն չի կատարվում, ու թեև նախկին դատավորի կողմից քրեական գործի քննությունը շատ էր հետաձգվում  ու երկար ժամկետով, սակայն վերջինս գոնե բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունները: Դատավորի փոփոխման հետևանքով գործը վերսկսելուց հետո ներկայիս դատավորը մերժել է նախկինում բավարարված միջնորդությունները և պաշտպանը այլևս հույս չունի, որ գործին կտրվի օբյեկտիվ լուծում:
Խոշտանգման փաստի, առթիվ ամբաստանյալի հայտարարության հիման վրա ՀՔԾ նյութեր էր նախապատրաստել և մերժել քրեական գործի հարուցումը, որի դեմ այդ գործով զբաղվող փաստաբան` Ռ.Ռևազյանը բողոք էր բերել վերադաս դատախազին, այնուհետև դատարան: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները կրկին մերժել էին որոշման դեմ բերված պաշտպանի բողոքը, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը բավարարել և գործն ուղարկել էր ստորադաս դատարան նոր քննության: Նոր քննության արդյունքում դատարանը կրկին մերժել է փաստաբանի բողոքը, որի դեմ կրկին վերաքննիչ բողոք է բերվել:
Մանրամասները դիտեք տեսանյութերում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով