Skip to main content

Դատարանների նոր մարտավարությունը. Տեսանյութ

Նախորդ դատական նիստին պաշտպան՝ Ա․Մնացականյանը միջնորդել էր դատական նիստը հետաձգել, քանի որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը պետք է կայացներ որոշում փաստաբան Ա․Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով։ Դատարանը բավարարել էր նիստը հետաձգելու միջնորդությունը այդ հիմքով, սակայն անգամ այն փաստը որ ՀՀ ՓՊ-ը կայացրել էր Ա․Հարությունյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշում, քանի որ հիմնավորվել էր, որ վերջինս նախաքննության մարմնի հրավերով է ներգրավվել քրեական գործում, դատարանը դա չդիտեց, որպես ամբաստանյալի պաշտպանության իրավունքի խախտում։
Վերջին շրջանում դատարանները փոխել են իրենց մարտավարությունը, եթե նախկինում մերժում էին, ապա հիմա բավարարում են պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները, սակայն դատավճիռը կայացնում են անտեսելով ամբաստանյալներին արդարացնող փաստերը։

Մանրամասները տեսանյութում։

Դատավճիռ

Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով