Դատարանն Արբակ Բաբասյանին մի հոդվածով արդարացրեց, իսկ մյուսով՝ դատապարտեց 50 000 դրամի չափով տուգանքի (տեսանյութ)
| Դատարան | No Comments on Դատարանն Արբակ Բաբասյանին մի հոդվածով արդարացրեց, իսկ մյուսով՝ դատապարտեց 50 000 դրամի չափով տուգանքի (տեսանյութ)
Խորդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընթերցեց վճիռը, համաձայն որի որոշեց Արբակ Բաբասյանին 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետովարդարացնել, իսկ 117 հոդվածով դատապարտել տուգանքի՝50 000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանի նախկին աները՝ Լևոն Գրիգորյանը Բաբասյանին մեղադրում էր իրեն ծեծելու և գողության մեջ, իսկ որոշակի ժամանակ անց, Գրիգորյանը դատարանում միջնորդել էր հաշտվել՝ հայտնելով որևէ պահանջ չունի, սակայն Արբակ Բաբասյանը առաջարկը չէրընդունել՝ նշելով, որ ինքը կապացուցի, որ իրեն մեղսագրվող մեղադրանքը կեղծիք էև շինծու է: Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Արբակ Բաբասյանը հայտնել էր, որ Լևոն Գրիգորյանն իրեն գումար էր պարտք և ձգձում էր այն վերադարձնել և վեճը առաջացել էր հենց դրանից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Դիտումներ: 1,151
Թողնել մեկնաբանություն