Դատարանում կհարցաքննվի քննչական խմբի ղեկավարը: Տեսանյութ
Պաշտպանական կողմի միջնորդությամբ հետազոտվել և ներկայացվել են նոր ապացույցներ: Մասնավորապես` պաշտպան Աթոյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ քրեական գործում առկա է Դ.Մկրտչյանի կողմից հանցագործության մասին մի քանի հաղորդում, որոնցից մեկի վրա բացակայում է կնիքը, մյուսի վրա ստորագրությունը, ինչպես նաև ներկայացրել է երկու դատական ակտ, որով հիմնավորվում է, որ տուժողը` Դ.Մկրտչյանը, նախկինում էլ է բռնության ենթարկել զինվորներին: Պաշտպան` Անի Թորոսյանը հայտարարել է, որ դատաբժիշկը եզրակացությամբ չի արձանագրել իր պաշտպանյալի հայտարարությունը այն մասին, որ հարված է ստացել Դ.Մկրտչյանի կողմից և իր վնասվածքները առաջացել են այդ հարվածից, որպես ապացույց ներկայացնելով իր իսկ կողմից կազմված արձանագրությունը, ստորագրված նաև փորձագետի կողմից, որը վերջինս կատարել էր Կառլեն Սարգսյանի դատաբժշկական փորձաքննության ժամանակ, կանխատեսելով այդ հայտարարությունը անտեսելու հանգամանքը: Ի դեպ մեղադրողը կրկին աչքի ընկավ իր ագրեսիվ վարքագծով: Ավարտելով քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը, դատարանը դատաքննությունը լրացնելու պատճառաբանությամբ որոշել է դատարան հրավիրել և հարցաքննել քննչական խմբի ղեկավարին և տուժողին: Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 19-ին:
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի:
Թողնել մեկնաբանություն