Skip to main content

Եթե նյութերի կամ ապացույցների կարիք լինի, ապա մի քանի հատոր սիրով կտրամադրեմ

ԱԺ-ն այսօր ստեղծեց քննիչ հանձնաժողով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով:

Որոշման նախագծի հեղինակը Գ. Կոստանյանն է:

Կոստանյանը 2013-2016 թթ. եղել է ՀՀ Գլխավոր դատախազ, և լավ տեղյակ է, որ սս-ի անձնական պատվերով ու իր հսկողությամբ թիվ 10122116 և թիվ 69100615 քրեական գործերով (2014 թ. մայիս – 2016 թ. հունիս) ապօրինաբար գաղտնալսվել են Ժիրայր Սէֆիլյանը և նրա մի քանի գաղափարակիցներ:

Քննիչ հանձնաժողովին առաջարկում եմ ուսումնասիրի նաև այս գործերը:

Հ.գ. եթե նյութերի կամ ապացույցների կարիք լինի, ապա մի քանի հատոր սիրով կտրամադրեմ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով