Զոհված զինվորի գործով դատարանի որոշման դեմ բողոքը հանձնելու են հաջորդ շաբաթ
| Թորգոմ Սարուխանյան | No Comments on Զոհված զինվորի գործով դատարանի որոշման դեմ բողոքը հանձնելու են հաջորդ շաբաթ
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գործով զբաղվող «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Նշենք, որ հուլիսի 11-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել էր ընդունել տուժող կողմի բողոքը՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը պետք էր ներկայացնել վճռից հետո մեկ ամիս ժամկետում, ինչը սակայն տուժող կողմը խախտել է:
Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ տուժողն օրենքով սահմանված կարգով չի ստացել առաջին ատյանի դատարանի վճռի իր օրինակը, և այդ իսկ պատճառով ուշացման մեջ մեղավորը ոչ թե տուժող կողմն է այլ դատավոր Համլետ Դավթյանը: Դատարանը չի ժխտել այդ հանգամանքը, սակայն հայտարարել է, որ, այսուամենայնիվ, օրենքը մնում է օրենք, և իրենք այն չեն կարող խախտել: Դատարանը խորհուրդ է տվել տուժող կողմին բողոք բերել այդ անօրինականության դեմ, ինչն էլ, Մարտիրոսյանի խոսքով, արվելու է հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ, համաձայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, Թորգոմ Սարուխանյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր են ճանաչվել Վիլհելմ Ենգիբարյանը, Հրանտ Կարապետյանն ու Ռոբերտ Բադալյանը: Տուժող կողմը համաձայն չէ վճռի հետ՝ նշելով, որ Թորգոմ Սարուպանյանին սպանել են: Ավելի վաղ Epress.am-ը ներկայացրել էր Ռուբեն Մարտիրոսյանի բողոքի մանրամասները:
Տեղեկությունը՝ Epress.am-ի
Դիտումներ: 1,027
Թողնել մեկնաբանություն