«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող դատական մշտադիտարկման վերաբերյալ դասընթացի մեջ տեղի է ունեցել փոփոխություն․
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 8-ը տոնական (ոչ աշխատանքային) օր է, դասընթացի գործնական փուլի (մասնակիցների փորձնական այցելություն դատարան) իրականացման նպատակով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում նախատեսված դասընթացի իրականացումը մարտի 7-8-ից կտեղափոխվի մարտի 9-10-ը։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը, որի համար կանխավ շնորհակալ ենք։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ
Թողնել մեկնաբանություն