«Մարդու իրավունքների դիտորդում և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում «Հելսինկյան ասոցիացիան» հրավիրում է առաջին կլոր-սեղան հանդիպումը, որը տեղի կունենա 2018թ․ ապրիլի 13-ին, ուրբաթ, ժամը 11․00-13․00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում։
Հանդիպումը կրում է աշխատանային բնույթ, որին հրավիրված են Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անհատ փաստաբաններ՝ հանրային պաշտպանության համակարգում առկա խնդիրներն ու դժվարությունները քննարկելու, ինչպես նաև իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու նպատակով։ Երկրորդ հանդիպումը նախատեսում ենք հաջորդ ամիս, որն ավելի ընդլայնված ու ներկայացուցչական բնույթ կկրի և ուղղված կլինի ստացված առաջարկների ամփոփմանը։
Օրակարգում՝
- Հայաստանի Հանրապետությունում հանրային պաշտպանության համակարգում առկա խնդիրների հակիրճ ներկայացում,
- ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրների հանրային պաշտպանության համակարգերի ուսումնասիրության արդյունքների հակիրճ ներկայացում,
- քննարկումներ, առաջարկների ներկայացում։
Ծրագիրը նպատակաուղղված է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում արդարադատության արդյունավետության բարձրացմանը, հասարակության իրավական իրազեկման և իրավական պաշտպանունակության զարգացմանը: Գործողությունների շարքում իրականացվում է նաև հանրային պաշտպանների ներգրավվածությամբ դատական գործերի դիտորդում տարբեր ատյանների դատարաններում։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ
Թողնել մեկնաբանություն