Skip to main content

Կունգորցևի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեց. Տեսանյութ

Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը ներկայացնում է Կունգորցևի շահերը, հայտնել է, որ հերթական անգամ անհիմն որոշում է կայացվել, դատարանը բավարարելով քննիչի անհիմն պատճառաբանությունները երկարացրել է կալանքի ժամկետը: Դատարանը մերժել է նաև պաշտպանի միջնորդությունը 5 միլիոն դրամ գրավով կալանքից ազատելու մասին:
Ինչպես նշել ենք նախկինում Կունգորցևին ծեծել են ոստիկանությունում՝ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով, սակայն վերջինս չի ընդունում իր մեղքը, այն մասին որ վերջինիս առաջադրված մեղադրանքն անհիմն է ապացուցվում է դեպքի վայրից առգրավված տեսաձայնագրություններով, որի վերաբերյալ համատեղ լրագրողական հետաքննություն է կատարվել Հելսինկյան ասոցիացիայի և epress.am-ի կողմից։

 

 

 

Տեսանյութը` etv-ի:

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով