Կ.Կունգուրցեվ. “Երկու վկան քիչ է, մի երկու վկա էլ պետք է”
Վկաներից երկուսը, որոնց նախաքննական ցուցմունքները կազմել էին Կունգուրցևի մեղադրանքի հիմքը, դատարանում ըստ էության հրաժարվեցին իրենց ցուցմունքներից. վկա Ա. Հ.-ն նշեց, որ նախաքննության ընթացքում իր կողմից տված ցուցմունքների հիմնական մասը ինքը հորինել է և չի տեսել թե ինչպես է Կունգուրցևը դանակով հարվածում Դ. Հովակիմյանին (նախաքննության ժամանակ մի քանի ցուցմունք էր տվել, որ տեսել է դանակահարելու պահը): Մյուս վկան՝ Ա. Կ.-ն դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում ճիշտ ցուցմունքներ չի տվել, ինքը իրականում չի տեսել Կունգուրցևի կողմից Դ. Հովակիմյանին դանակահարելու պահը և չի եղել դեպքի վայրում: Ինչ վերաբերում է նրան, որ նախաքննության ընթացքում հայտնել էր, որ այդ ամենը տեսել է անձամբ սուտ է և հիմնված է եղել միայն իր ընկերների պատմածի վրա:
Վկա մարզիչ Հ. Մ.-ն դատարանում ցուցմունք տվեց, որ ինքը տեղյակ է եղել, որ Կունգուրցևի դեմ ցուցմունք տված իր 4 սաներից 2-ը ճիշտ չեն ասել նախաքննության ընթացքում և նրանք տեղի ունեցածի մասին միայն լսել են ուրիշներից և դեպքին ականատես չեն եղել:
Փաստացի 4 “հիմնական” վկաներից 3-ի նախաքննական ցուցմունքները հերքվեցին դատաքննության ժամանակ:
Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 17-ին:
Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար:
Թողնել մեկնաբանություն