ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ԼԱՄԲԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
![](https://hahr.am/wp-admin/admin-ajax.php?action=kernel&p=image&src=%7B%22file%22%3A%22wp-content%2Fuploads%2F2017%2F05%2Fimages_79071_b.jpg%22%2C%22thumbnail%22%3A%22%2C300%2C%22%7D&hash=65d7effd)
- ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանը նիստից միայն 15 րոպե առաջ Լամբարյանի վերաբերյալ գրությունը դատարան բերելով չարաշահել է իր լիազորությունները, դիտավորությամբ խոչընդոտ է ստեղծել դատական քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու առումով: Նա պարտավոր էր դատարան ներկայացված գրությունը առնվազն 2017 թ. մայիսի 15-ին ներկայացներ, որը սակայն չի կատարել:
Ի դեպ՝ Էդ. Հակոբյանը նիստին ներկա չէր:
- Նիստը նախագահող դատավորը թեև առերևույթ նիստից 15 րոպե առաջ էր տեղեկացել Լամբարյանի դատարան ներկայացնելու անհնարինության մասին, սակայն պարտավոր էր առնվազն 2017 թ. մայիս 16-ից տեղյակ լինել, որ Լամբարյանի գործը գտնվում է այլ մարմնի վարույթում: Այս հանրահայտ փաստը տարածվել է և՛ պաշտոնական հաղորդագրություններով, և՛ լրատվության միջոցներով: Ինչպես նախորդ նիստի երկար ժամկետով հետաձգման, այնպես էլ այսօրվա նիստի անորոշ ժամկետով հետաձգման փաստով ակնհայտ է, որ դատարանը ևս կոպտորեն խախտում է դատական քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու իր պարտականությունը, իսկ Արմեն Լամբարյանի նիստին ներկայությունն ապահովելու առումով ցուցաբերել է անգործություն և անտարբերություն:
- Նիստի օրը՝ մայիսի 23-ին առավոտյան ցանկանում էի Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում տեսակցել Ա. Լամբարյանին և նրա հետ նախապատրաստվել դատական նիստին: Ժամը 10:00-ի սահմաններում ՔԿՀ-ում բյուրոկրատական և արհեստական քաշքշուկների պատճառով ես չկարողացա նրա հետ հանդիպել և առանձնազրույց ունենալ: Հաշվի առնելով հետագա իրադարձությունները, գտնում եմ, որ ՔԿՀ-ում իմ և Ա. Լամբարյանի այսօրվա տեսակցության փաստացի արգելքը նախապես պլանավորված էր և հանդիսանում է փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտ:
Թեև առանձնապես ակնկալիք չունեմ, սակայն ենթադրում եմ, որ ՀՀ դատախազությունը, Արդարադատության խորհուրդը, Արդարադատության նախարարությունը ուշադրություն կդարձնեն սույն հայտարարությանը:
Արմեն Լամբարյանի պաշտպան՝ Արայիկ Պապիկյան
23.05.2017թ.
Դիտումներ: 649
Թողնել մեկնաբանություն