Skip to main content

Հելսինկյան ասոցիացիայի հայտարարությունը

Սիրելի գործընկերներ,Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական  կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ կազմակերպության համար այս ծանր և վշտալի օրերին ցուցաբերած աջակցության համար:

Իրավապաշտպան գործունեությունը դյուրին չէ, այն մեզ համար կրկնակի դժվար է լինելու, քանի որ մեզ հետ չէ մեր Միկան: Սակայն, Միկան ստեղծել է թիմ, որը կարող է, և պարտավոր է շարունակել բոլոր ընթացիկ և նոր ծրագրերը: Թիմը հավատարիմ կլինի այն արժեքներին ու սկզբունքներին որոնցով առաջնորդվել է Հելսինկյան ասոցիացիան, որոնք մեր մեջ սերմանել է Միքայել Դանիելյանը:

Հավաստիացնում ենք, որ մեր թիմը առավելագույն ջանքերը կգործադրի`կրկնապատկված եռանդով աշխատելու, կազմակերպության ուրույն դեմքը պահպանելու, առաքելությունն ու ծրագրերը իրականացնելու նպատակով:

Մենք անչափ կարևորում ենք մեր աջակից գործընկերների հետ  հետագահամագործակցությունըև պատրաստ ենք շարունակել փոխադարձ վստահության վրա կառուցված մեր հարաբերությունները:

Առաջիկա օրերին Հելսինկյան ասոցիացիան կներկայացնի կազմակերպության նոր ղեկավարին:

Բոլորիս համար Միկան ընդմիշտ կմնա Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ՆԱԽԱԳԱՀ:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ԹԻՄ

29 օգոստոսի 2016 թվական

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով