Skip to main content

Հրաչյա Գևորգյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»՝ հետազոտության (Տեսանյութ)

Այսօր կալանավոր Հրաչյա Գևորգյանին տեղափոխել են  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝  ռենտգեն հետազոտության նպատակով:

Այդ մասին տեղեկացրեց Հրաչյա Գևորգյանի փաստաբանՆինա Կարապետյանցը:  Նա նշեց, որ ժամը 14.20-ից մինչև 16.00-ն Գևորգյանին 5-6 անգամ նկարել են, և մոնիտորի վրա պատկերված նկարներում փաստաբանը նկատել է միջնապատի ակնհայտ թեքվածություն:

Դեռևս չկա բժշկի վերջնական եզրակացությունը, սակայն,փաստաբանը և Հրաչյա Գևրոգյանը մտավախություն ունեն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բժիշկների տված եզրակացությամբ չի արձանագրվի իրական վնասվածքը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  բռնություն էր կիրառվել: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային փոխանցել էր Հրաչյա Գևորգյանը:

Նա տեղեկացրել  էր, որ առավոտյան փորձել  է  պառկած տեղից վեր կենալ և վայր է ընկել: Ինչից հետո  նա օգնություն է կանչել, և նրա խուց է մտել  ՔԿՀ-ի մի  բուժակ՝ Մանվել անունով, ով օգնելու փոխարեն բռունցքով հարվածել է:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով