Հ.Աղամալյանի քրեական գործով վիճաբանությունների փուլն ավարտվեց. Տեսանյութ
Կողմերը ներկայացրեցին իրենց փաստարկները, մեղադրողը պնդեց մեղադրանքը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն էլ պահանջեց առավելագույն պատիժ: Ամբաստանյալ Դավիթ Մանուկյանի պաշտպան՝ Գայանե Գրիգորյանը, ներկայացրեց մի շարք հանգամանքներ, որոնք անտեսվել էին նախաքննության ընթացքում, որն էլ հիմք է տալիս պնդելու, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է: Դատարանը կողմերին լսելուց հետո հայտարարեց վիճաբանությունների փուլի ավարտ և հետաձգեց դատական նիստը:
Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության. Հայկ Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տերյան փող. 72շ. հարևանությամբ մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան ապօրինաբար զրկել կյանքից:
Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տերյան փող. 72 հասցեում բռնության գործադրմամբ` խմբի կազմում կատարել է խուլիգանություն, բացի այդ կատարել է առանձնապես ծանր հացագործության կատարման գործիք հանդիսացող դանակի և հետքերի նախապես չխոստացված պարտակում:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Տեսանյութը Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար:
Թողնել մեկնաբանություն