Skip to main content

Մեկնարկել է «Դատական մշտադիտարկում և ակտիվ քաղաքացիության ձևավորմանն ուղղված իրավական իրազեկում Սյունիքի մարզում»  ծրագիրը

Ս․թ․ հունիս ամսից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  նախաձեռնել է մարդու իրավուքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված երիտասարդների մասնակցելու «Դատական մշտադիտարկում և ակտիվ քաղաքացիության ձևավորմանն ուղղված իրավական իրազեկում Սյունիքի մարզում»  ծրագրին։

Ծրագիրը նպատակաուղղված է՝

  • Սյունիքի մարզում, մասնավորապես, Կապան, Գորիս և Մեղրի քաղաքներում դատական համակարգի և իրավապահ մարմինների հետ համագործակցության պրակտիկայի ձևավորմանը,
    – մարդու իրավունքների, արդար դատավարության, դատարանների գործունեության և հակակոռուպցիոն գործընթացների վերաբերյալ գիտելիքների զարգացմանը,
    – հիմնվելով նախորդ  տարիների հաջողված փորձի և ձեռքբերումների վրա՝ դատական մշտադիտարկման, հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրավական կարողությունների զարգացմանն ուղղված դատական ​​իշխանության, ոստիկանության և երիտասարդ մասնակիցների միջև փորձի փոխանակմանը Երևանում, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։

Ծրագրի իրականացման սկզբնական փուլում խմբերում ներգրավված երիտասարդները կմասնակցեն թեմատիկ ուսուցողական դասընթացի՝ ձեռք բերելով գիտելիքներ և կարողություն դատաիրավական համակարգի, արդար դատավարության, հակակոռուպցիոն ընթացակարգերի, այլ հարակից իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

Վերոբերյալ թեմաների շուրջ ուսուցողական դասընթաց անցնելով՝ ծրագրում ընդգրկված երիտասարդները կազմակերպության փորձառու դատական մշտադիտարկողի ղեկավարությամբ կայցելեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տեղի նստավայրեր՝ հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում քրեական գործերով դատական նիստերի մշտադիտարկման նպատակով ՝ այդպիսով ավելի զարգացնելով իրավական և, մասնավորապես, դատական մշտադիտարկման գործնական գիտելիքներն ու կարողությունները։

Ծրագրի ավարտին երիտասարդների դատական մշտադիտարկման միջոցով ձեռք բերված արդյունքների հիման վրա կմշակվեն դատական համակարգի բարեփոխումներին ուղղված առաջարկներ, կկազմվի զեկույց պատկան մարմինների, ինչպես նաև լայն հանրության ուշադրությանը ներկայացնելու համար։

Ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում՝
Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ
և Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։

 

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով