Մեղադրողը պահանջեց 18 տարվա ազատազրկում
Դատական նիստին մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող՝ Գ. Գևորգյանը, ով պահանջեց վերջնական պատիժ նշանակել 18 տարի ազատազրկում համարելով, որ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է և պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան: Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց մեկ շաբաթ տրամադրել պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերի ընթացքում ամբաստանյալ Է.Վարագյանը իր ցուցմունքների ընթացքում հայտարարել էր, որ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատկով իրեն ձերբակալելու ընթացքում ոստիկանների և քննիչների կողմից ենթարկվել է բռնությունների, ձեռքի մատն են ջարդել, հոգեբանորեն ճնշում են գործադրել նաև իր ընկերուհու վրա, որպեսզի վերջինս ցուցմունք տա իր դեմ:
Խոշտանգումների վերաբերյալ ամբաստանյալի ծնողները հայտարարություն են տվել համապատասխան մարմիններին, սակայն ապարդյուն`հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվել:
Թողնել մեկնաբանություն