ՄԻՊ գրասենյակը ուսումնասիրում է Հ.Գևորգյանի բողոքը
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո իր նկատմամբ տեղի ունեցած սպառնալիքների և չարաշահումների մասին հայտնել էր նաև Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին: Ունենալով առողջական լուրջ խնդիրներ վերջինիս երկար ժամանակ ինչ-ինչ պատճառներով չէին տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Իր նկատմամբ տեղի ունեցած անօրինականությունների մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել է և անգամ ի բողոքի նշան ասեղ է կուլ տվել, որից հետո շուրջ երկու շաբաթ է տեղափոխումը իրականացվել է և ներկայումս Հ.Գևորգյան գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության ներքո: Հ.Գևորգյանը հայտնել էր նաև, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության նախկին պետ՝ Արթուր Գևորգյանը, շուրջ երեք ամիս համոզել է իրեն չբողոքել, այնուհետև հորեղբոր անվան տակ այցելել և սպառնացել եթե չդադարեցնի բողոքը <այլ ձևերով> կհասկացնեն:
Հրաչյա Գևորգյանի այս հայտարարությունից հետո նյութեր են նախապատրաստվում նաև ՀՀ ՀՔԾ-ում:
Թողնել մեկնաբանություն