Skip to main content

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի «ռեժիմնիկները» զբաղվում են հեռախոսների առևտրով. կալանավոր

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, իր պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցի միջոցով նամակ է փոխանցել, որը վերաբերում է «Նուրբարաշեն »ՔԿՀ-ում իրականացվող հեռախոսների առքուվաճառքին: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Ինձ խուզարկողներից մեկը ինձ տեղյակ է պահել, որ իրենց ստիպում են, որ մտնեն կալանավորների խցերը և նրանցից հավաքեն հեռախոսներն ու հանձնեն ռեժիմնիկներին, որոնք էլ նույն հեռախոսները վաճառում են կալանավորներին: Իսկ բերդի հետաքննիչը դրսից է  հեռախոսներ բերում և դարձյալ վաճառում կալանավորներին»:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով