Skip to main content

«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորը սպառնում է իրեն չվիրահատելու դեպքում ասեղ կուլ տալ

Ինչպես բազմիցս նշվել է «Հելսինկյան ասոցիացիայի» և epress.am-ի կայքերում Հ.Գևորգյանը ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որի մասին վերջինս դիմում-բողոքներ է ներկայացրել թե մեկուսարանի վարչակազմին, թե ՔԿ վարչություն: Վերջինիս խոստացել են տեղափոխել մեկուսարանի հիվանդանոց և վիրահատել, սակայն այդպես էլ խոստումը չեն կատարել: Հ.Գևորգյանի հարազատները Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցչին հայտնել են մեկուսարանի վարչակազմը անընդհատ անհայտ պատճառներով հետաձգում է վիրահատության և բուժման իրականացումը, մինչդեռ վերջինիս վիճակը գնալով վատանում է: Անգամ այդ պատճառով դատական նիստերը մի քանի անգամ հետաձգվել են, իսկ սույն թվականի փետրվարի 7-ին նշանակված դատական նիստի օրը դատարան շտապ օգնություն է կանչվել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով