«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը դարձյալ բռնության է ենթարկվել
Պետի տեղակալի հրահանգով Կարապետյանիցն ուղեկցել են «բոքսեր», որտեղ Նինա Կարապետյանցը տեսել է, որ Հրաչյա Գևորգյանը կիսաթև, բարակ շապիկով և կիսանդրավարտիքով, ոտաբոբիկ պառկած է բետոնե հատակին:
Փաստաբանի այն հարցին, թե ինչո՞ւ է նա գտնվում այդպիսի վիճակում, Գևորգյանը հայտնել է, որ իրեն անկողնուց պառկած ժամանակ հանել են և հատակին քարշ տալով տեղափոխել են «բոքսեր», որպեսզի այնտեղից տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ:
Փաստաբանի պահանջով Հրաչյա Գևորգյանին բերել են իր հագուստն ու կոշիկները: Մինչ այդ փաստաբանը փորձել է Գևորգյանին իր ուժերով հատակից բարձրացնել, սակայն, չի կարողացել և ստիպված է եղել դիմել ՔԿՀ-ի աշխատակիցներին, որոնք մինչև այդ չէին արձագանքել Գևորգյանի խնդրանքին՝ օգնել իրեն:
Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ է գտնվում 2011 թվականից և ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն: Նշենք, որ Գևորգյանը տեղաշարժվում է սայլակով:
Թողնել մեկնաբանություն