Երբևէ չեմ սպասել Անկախության տոնին այնպես, ինչպես այս տարի: Չեմ զգացել ինձ այսքան հպարտ իմ անկախ հայրենիք համար, որքան այսօր: Տարիներ շարունակ սեպտեմբերի 21-ը կրկին ու կրկին հիշեցրել է, որ մենք դեռ անկախ չենք, որ սուվերեն հռչակված հայրենիքը վտանգված է խաբեությամբ, բռնությամբ, մարդկանց արյան գնով իշխանությունը զավթածների կողմից: Թեև անելիքները դեռ շատ են, բայց ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ այլևս կայացած իրողություն է:
Շնորհավո՛ր Անկախության տոնդ, Հայաստա՛ն ջան:
Նինա Կարապետյանց
Թողնել մեկնաբանություն