Անկախությունը ես եմ եւ Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Ուստի անկախությունը պահպանելու «ծանր բեռ»-ը բոլորինս է։ Պետք է գնահատենք մեր անկախությունը եւ կարողանանք այն ճիշտ օգտագործել՝ ամուր պետություն, պաշտպանված ժողովուրդ ունենալու համար: Թեեւ Հայաստանն արդեն 27 տարի անկախ է, սակայն վերջին երկու տասնամյակում այն բռնազավթված էր։ Հայ ժողովրդի միասնականության շնորհիվ այս տարվա մայիսի 8-ին Հայաստանը կրկին անկախացավ՝ այս անգամ ոչ թե Խորհրդային Միությունից, այլ իշխանությունը զավթածներից։
Շնորհավո՛ր տոնդ, ազա՛տ Հայաստան։
Սուսաննա Պողոսյան
Թողնել մեկնաբանություն