ՎԱԼԵՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՈՐԸ ԿՓՈԽՎԻ
Հունիսի 6-ին Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կշարունակվի 2010 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի գործով դատավարությունը:
Այսօր Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ինչպես նաև մի խումբ այլ ծնողներ, որոնց երեխաները նույնպես բանակում մահացել են ոչ մարտական պայմաններում, բողոքի ակցիա էին իրականացնում նախագահական նստավայրի դիմաց:
Մեզ հետ զրույցում Նանա Մուրադյանն ասաց, որ իր որդու մասով գործը կասեցրել են, որի մասին ինքը տեղյակ չի եղել:
«2015 թվականի նոյեմբերի 7-ին են կասեցրել իմ տղայի սպանության գործը: Այդ մասին տեղեկացել ենք ԱԺ-ի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տված տեղեկանքներից: Երբ որ ինձ տվեցին այդ տեղեկանքները,ես վերջում կարդացի, որ մեղադրյալ անձի անհայտ լինելու պատճառով քրեական գործը կասեցվել է»,- ասաց Նանա Մուրադյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին կասեցման դեմ բողոք են ներկայացրել դատախազություն և գործն արդեն գտնվում է դատարանում: Նանա Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ այս գործով դատավոր է փոխվել:
Մանրամասները՝ տեսանյութում
Թողնել մեկնաբանություն