Skip to main content

 Վահան Բադասյանը  կբացակայի ՀՀ-ից

Իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Վահան Բադասյանը կբացակայի ՀՀ-ից։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր արտահերթ նիստում  բավարարել է պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 8-ը բժշկական հետազոտման նպատակով կգտնվի Հայաստանի սահմաններից դուրս։ Հիշեցնենք, որ 44- oրյա  պատերազմի ժամանակ Վ․ Բադասյանը ծանր վիրավորում էր ստացել։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով