Փաստաբան՝ Ա․Հարությունյանի նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ․ Տեսանյութ
Այդ տեսանյութի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Ա․Զոհրաբյանը, 04.03.2014 թ-ին կարգապահական վարույթ էր հարուցել փաստաբան՝ Ա․ Հարությունյանի նկատմամբ։ Սույն թվականի հուլիսի 18-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը բազմակողմանի հետզոտելով գործի հանգամանքները, որոշում կայացրեց, համաձայն որի փաստաբան՝ Ա․Հարությունյանին ճանաչեց մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի պահանջների խախտման համար, նրա նկատմամբ կիրառեց կարգապահական տույժ՝ տուգանք 200 000 ՀՀ դրամի չափով և լրացուցիչ կարգապահական տույժ՝ իր հաշվին անցնելու լրացուցիչ վերապատրաստում՝ փաստաբանի վարքագծի կանոնների, դեոնթոլոգիա թեմայով ութ ժամաքանակով դասընթաց։ Ի դեպ այս որոշումը հնարավոր է հիմք հանդիսանա Գ․Բառնաուսովի քրեական գործի դատաքննությունը վերսկսելու համար, որը կպարզվի սույն թվականի հուլիսի 21-ին նշանակված դատական նիստին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութը Հելսինկյան ասոցիացիայի՝ ETV-ի համար։
Թողնել մեկնաբանություն