Skip to main content

Փաստաբանների նկատմամբ հարուցված հերթական վարույթներից մեկը կարճվեց

Փաստաբանների պալատի խորհրդի կողմից իրականացվող կարգապահական վարույթի նիստին փաստաբաններ Նինա Կարապետյանցը եւ Արայիկ Պապիկյանը միջնորդեցին, որպեսզի ՓՊ խորհուրդը թույլատրինիստըտեսանկարահանել։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ խորհուրդը հայտնեց որոշումը, այն է՝ թույլատրել միայն ձայնագրություն կատարել, նշելով, որ դիմողի կարծիքը հայտնի չէ: Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ անձամբ դիմել է դատավոր  Տաթեւիկ Գրիգորյանին՝ նիստի ընթացքում տեսանկարահանման վերաբերյալ նրա դիրքորոշումը ճշտելու նպատակով։

«Ինքը դատական նիստին հայտնեց, որ պարտավոր չէ ինձ պատասխանել: Ինքը չի հարգել ինձ, չի հարգել խորհրդին: Իր անհասկանալի, տարօրինակ վարքագիծը չի համապատասխանում այն բարձր կոչումին, որ ինքը կրում է։ Նա նաեւ ապօրինի որոշում է կայացրել, որը հիմա քննում է խորհուրդը։ Քանի որ ինչ- որ անձի ցանկությունը կամ կամակորությունը զրկեց բավարարված միջնորդություն ստանալուց,  ապա հայտարարում եմ, որ այս նիստին ես չեմ մասնակցի եւ կլքեմ այն»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Մինչ փաստաբանները կլքեին դահլիճը, «Սասնա ծռեր» եւ «Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսների» գործերով փաստաբանը հիշեցրեց, որ իրենց նկատմամբ դատական պատժամիջոցների միջոցով իրենց նկատմամբհետապնդումներն սկսվել են կիրառվել դեռ նախորդ տարվանից: Արայիկ Պապիկյանը նույնիսկ հիշեց, որ դատավորներից մեկը «Սասնա ծռերի» գործով նիստին իր նկատմամբ պատժամիջոց է կիրառել դահլիճը լքելու համար, մինչդեռ կարգադիչներն իրեն թույլ չէին տվել ներս մտնել եւ ինքը դատարանի բակում կանգնած է եղել:«Խնդիրն ավելի գլոբալ է․ դատական իշխանությունը տեռորի է ենթարկում, որին ակամայից աջակցում է Փաստաբանների պալատի խորհուրդը»,- հավելեց պաշտպանը:

Նինա Կարապետյանցն էլ ափսոսանք հայտնեց, որ խորհրդի անդամները տեղյակ չեն փաստաբանների նկատմամբ տեւական հետապնդումների մասին: Նիստը նախագահող Տիգրան Խուրշուդյանը հայտարարեց՝ ինքը տեղյակ չի նման հետապնդումների մասին: «Ողջ միջազգային հանրությունն արձագանքեց փաստաբանների պատժամիջոցների հետ կապված հետապնդումներին: Փաստաբաններին միանշանակ հետապնդում էին․ այլ նպատակ չէր կարող լինել: Ես ափսոսում եմ, որ խորհուրդը չի նկատել դա», – ասաց իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը, նշելով նաև, որ տեսանկարահանում թույլ չտալով ՝ ՓՊ խորհուրդը պաշտպանում է դիմող կողմին եւ ոտնահարում պատասխանողի իրավունքները:

Փաստաբանները լքեցին դահլիճը, իսկ խորհուրդը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց կարճել Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի եւ Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցվածթիվ 17189 կարգապահական վարույթը:

                                                                                                                                       

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով