Skip to main content

Քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են տաքսիների վարորդներին

Հենրիկ Նավասարդյանն էլ ասաց, որ օրենքի տառով պահպանված կայանատեղի է  կազմակերպված, որտեղ նաև չի արգելվում տաքսիների վարորդներին կանգնելը: Այն հարցին, թե խնդիրը կարելի՞ է համարել լուծված, Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ  լուծված, չլուծված խնդիր չի տեսնում: Մենք զրուցեցինք նաև տաքսիների վարորդների հետ: «Մեր համար ստեղծել ենք աշխատատեղ, մենք մեքենաները պարտքով, վարկով գնել ենք, աշխատում ենք, հիմա հայտնվել ա մեր «Ոսկե գետակ»-ի  «Գրիգոր աղան», և վարձակալել է այս տարածքը, որը մեր հիմնական աշխատատեղն է և ապրուստի հայհայթման միակ միջոցը: Մեզ արգելում է, որպեսզի այդտեղից կարողանանք մեր հանապազօրյա  հացը վաստակել: Մեր միակ խնդրանքը Կառավարությանը, քաղաքապետարանին, որ 20 հոգու չզրկեն աշխատատեղից, ընդամենը մեկ հոգուն տրամադրելով տարածք, որ  տեղավորի իր ջիփ մեքենաները: Մենք ամեն ամիս 2000 դրամ կամ տարեկան 12 000 դրամ  մուծում ենք կարմիր գծերի համար , լիցենզիան հանել ենք, օրենքի բոլոր պահանջները կատարում ենք, բայց մեզ հանում են մեր հիմնական աշխատատեղից»,- ասաց Վարուժան Աղամիրյանը: Տաքսու վարորդներից Աղաբեկ Թամամյանն էլ ասաց, որ  նախորդ անգամ էլ երբ քաղաքապետարանի ներկայացուցիչը եկավ իրենց հետ զրուցեց գնաց՝ «Ոսկե գետակի» տնօրեն Գրիգոր Ամալյանը սադրիչ գործողություններ է կատարել:

 «Իրանց խոսքից հետո, անմիջապես  սկսեց կռիվ սադրել Ամալյան Գրիգորը: Թող գա կանգնի, երբ ուզում է ով է իրեն բան ասում, առանց այս տրաֆարետի էլ միշտ եկել է կանգնել է: Մենք միշտ իրենց մատակարարներին ճանապարհ ենք տալիս, մենք ոչ մի խնդիր իրենց համար չենք ստեղծում, այլ իրենք են իրենց համար խնդիրներ ստեղծում»,- ասաց Աղաբեկ Թամամյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով