Skip to main content

«Ամնիսթի ինթերնեշնլ», Մեծ Բրիտանիա «Իրավապաշտպաններ. իրավապաշտպանության ամենավտանգավոր վեց ոլորտները»

Ինչպես հայտնում է Amnesty International UK-ն իր նոր զեկույցում, ցնցող է այն փաստը, որ 2017 թվականին աշխարհում հարյուրավոր ակտիվիստներ պարզապես սպանվել են մարդու իրավունքների խաղաղ պաշտպանության համար:

Ըստ կազմակերպության հաշվումների, վերջին 20 տարիների ընթացքում մարդու իրավունքների և իրավապաշտպանության ոլորտում ակտիվ գործունեության համար սպանվել է 3500 մարդ, այսինքն, ամեն տարի միջին հաշվով 175 մարդ:

Ինչպես հայտնում է Amnesty International UK-ն, այս ամենը շարունակվում է նաև մեր օրերում, և դրությունն անգամ ավելի է վատթարանում: Ինչպես նշում է Frontline Defenders-ը, 2014 թվականին արձանագրվել է 145 սպանություն, որը 2015-ին գրեթե կրկնապատկվել է ՝ հասնելով 281-ի:

Այս իրավապաշտպանները թիրախավորված են, քանի որ նրանք սպառնալիք են տարբեր ուժերի համար՝ թե՛ կառավարությունների և թե՛ ընկերությունների:

Դուք կարող եք վտանգի ենթարկվել՝ կախված նրանից, թե ով եք և ինչի համար եք պայքարում:

Ամբողջական նյութը, որը ներկայացնում է նաև իրավապաշտպանության ամենավտանգավոր վեց ոլորտները, տես այստեղ՝ https://www.amnesty.org.uk/most-dangerous-activism։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով