Skip to main content

«Ամնիսթի ինթերնեշնլ», Մեծ Բրիտանիա Սուֆրաժիստուհիների ոգու քարտեզ

100 տարի առաջ էր, որ բրիտանացի կանայք վերջապես ձեռք բերեցին քվեարկելու իրավունք. գրում է Amnesty International UK-ն: Սուֆրաժիստուների՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար ոչնչի առջև կանգ չառնող կանանց ահռելի աշխատանքը ճանապարհ հարթեց Մեծ Բրիտանիայում կանանց իրավունքների գործողությունների դարաշրջանի համար:

Ինչպես գրում է Amnesty International UK-ն, սուֆրաժիստուների ոգին այժմ էլ կենդանի է, և նրանք եռանդուն գործում են Մեծ Բրիտանիայում: Բրիտանացի կանայք դեռևս շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար՝ դեմ դուրս գալով ռասիզմին, մերժելով սեքսիզմը, քննադատելով հոմոֆոբիան, պայքարելով կոռուպցիայի դեմ, աջակցելով խոցելի խմբերին, ծավալելով այլ գործունեություն ևս:

Կին իրավապաշտպաններին գտնելու և նրանց աշխատանքի մասին հռչակելու նպատակով Amnesty International UK-ն շրջել է ամբողջ Մեծ Բրիտանիայում: Բազմաթիվ այլ մարդիկ օգնել են կազմակերպությանը՝ առաջադրելով հարյուրավոր զարմանահրաշ կանանց թեկնածություններ, և 30-ից ավելի կանանց անուններ են հայտնվել «Սուֆրաժիստուների ոգու քարտեզ»-ի վրա:

Այցելեք https://www.amnesty.org.uk/suffragettespirit կայքէջը և սեղմեք բերված քարտեզի վրայի նշանների վրա՝ յուրաքանչյուր կնոջ մասին մանրամասն տեղեկանալու համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով