Skip to main content

ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցը կրկին անդրադարձել է Հելսինկյան ասոցիացիայի գործունեությանը

ԱՄՆ պետդեպն  իր ամենամյա զեկույցներում  բազմիցս   անդրադառնում է 15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող, սակայն առաջին ատյանի դատարանի կողմից երկու անգամ արդարացված Կարեն Կունգուրցեւի գործին։

2021 թ․-ը  եւս բացառություն չէր: Հայաստանին վերաբերող մասում, բացի Կարեն Կունգուրցեւի գործից, ներառված են նաեւ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի ուսումնասիրությունները եւ դատական գործերի մանրամասներ ներկայացումները։

Զեկույցն անդրադարձել է 2018 թ․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  խոշտանգման ենթարկված, այնուհետեւ հոգեբուժարանում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Արմեն Աղաջանյանի գործին։

Տարեկան զեկույցում տեղ են գտել նաեւ  ոստիկանության Նոր Նորքի բաժնում խոշտանգման ենթարկված Արմեն Ղազարյանի,  Վանաձորի ոստիկաննների կողմից բռնության ենթարկված Սամվել Հասանյանի, «Սասնա ծռեր» խմբի 4 անդամներին դատարանի նկուղում  դաժան ծեծի ենթարկելու, 2015 թվականին Ագարակի զորամասով հրամանատարի կողմից բռնության ենթարկված Արթուր Հակոբյանի գործերը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը  որոշել էր, որ Արթուր Հակոբյանի խոշտանգման դեպքով նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել խոշտանգման փաստը բացահայտելու համար եւ պարտավորեցրել էր փորձաքննություն անցկացնել Ստամբուլյան արձանագրության հիման վրա։

Զեկույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով