ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է Մարդու իրավունքների 2018 թ. զեկույցը Հայաստանի մասին
Յոթ բաժիններից բաղկացած զեկույցի առաջին բաժինն անդրադառնում է նաև մարդու անձեռնամխելիության նկատմամբ հարգանքի հարցերին՝ ներառյալ ձերբակալության ընթացակարգերին և կալանքի ընթացքում վերաբերմունքին։ Մեջբերումն արվում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավապաշտպան-փաստաբանների հետ թեմայի շուրջ ունեցած զրույցների ընդհանրացման հիման վրա, մասնավորապես խոսելով այն մասին, որ օրենքը չի սահմանում գրավի գումարի առավելագույն չափի մասին, նաև տեղեկացնում այն բյուրոկրատական խոչընդոտների մասին, որոնց առաջ մարդը կանգնում է, երբ փորձում է ազատ արձակելուց հետո գրավի գումարը հետ ստանալ:
Որպես օրինակ բերելով Կարեն Կունգուրցևի դեմ շարունակվող քրեական գործը՝ անդրադարձ է արվում նաև դատապարտյալների, դատախազների և տուժող կողմերի կողմից դատական վճիռը բողոքարկելու իրավունքին, որը և հաճախ իրականացվում է։
Զեկույցի ամբողջական տարբերակին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքէջը։
Թողնել մեկնաբանություն