Այժմ աշխարհը երիտասարդ անվախ առաջնորդների կարիք ունի
Այժմ աշխարհը երիտասարդ անվախ առաջնորդների կարիք ունի
Amnesty International-ն այս տարի ավելի վաղ անց է կացրել իր երիտասարդական ուժերի համախմբման առաջին գագաթնաժողովը, որի ժամանակ աշխարհի ավելի քան 100 երիտասարդներ կիսվել են իրենց պատմություններով, գաղափարներով և հմտություններով: Երիտասարդոության համաշխարհային օրվան ընդառաջ Amnesty International-ը հրապարակել է այս երիտասարդներից ոմանց կարծիքները՝ մարդու իրավունքների ոլորտում պայքարելու կարևորության և դրանում երիտասարդության ներգրավվածության ապահովման վերաբերյալ:
Երիտասարդները խոսում են իրենց երկրներում մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող խնդիրների մասին, պատմելով, թե իրենք ինչպես են պայքարում ներկա իրավիճակը բարելավելու համար: Խոսելով իրենց գործունեության մասին՝ նրանք նշում են նաև, թե ինչը կամ ով է նրանց ոգեշնչել եռանդուն պայքար մղել մարդու իրավունքների և ազատությունների համար: Երկրները, որտեղ նրանք ապրում են, ունեն բազմաթիվ խնդիրներ այս ոլորտում, որոնք էլ նրանց մղել են գործողությունների: Այդ խնդիրների թվում են զենքի օրինական վաճառքն ու դրա հասցրած վնասները, ռասսայական խտրաականությունը, սեռական բռնություններն ու անհանդուրժողականությունը, գաղթականների, դպրոցներում և համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաև ցեղասպանությունների մասին բարձրաձայնելու հետևանքով ծագող խնդիրները:
Ավելին տես անգլերենով՝ https://www.amnesty.org/en/latest/campaigns/2018/08/the-fearless-young-leaders-the-world-needs-right-now/
Թողնել մեկնաբանություն