Այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է
1997 թվականին Տնտեսական ու սոցիալական խորհրդի հանձնարարականով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հունիսի 26-ը հռչակեց որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր:
Օրվա խորհուրդը պայքարն է հանուն խոշտանգումների վերացման ու 1984-ի դեկտեմբերի 10-ին ընդունված՝ Խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ հռչակագրի արդյունավետ իրականացումը։
«Խոշտանգումը մարդու կամքը կոտրելու արատավոր փորձ է: Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում բոլոր պետություններին վերջ դնել ոճրագործների անպատժելիությանը և վերացնել այն մերժողական գործողությունները, որոնց ենթարկվում է մեր ընդհանուր մարդկությունը»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ։
Թողնել մեկնաբանություն