Արդյո՞ք զինվորները ծեծել են վերադասին. վկաները չեն տեսել, կրկնել են տուժողի փոխանցածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիստում ցուցմունք են տվել վկաներ զորամասի հրամանատարի տեղակալ Սամվել Խաչատրյանը և մայոր Վահրամ Հայրապետյանը: Ինչպես Epress.am-ին հայտնել է մեղադրյալների՝ Կառլեն և Արտակ Սարգսյանների պաշտպան Անի Թորոսյանը, վկաները ցուցմունքում ասել են, որ այն, ինչ գիտեն, իրենց հայտնի է տուժողի՝ լեյտենանտ Դավիթ Մկրտչյանի խոսքերից: Նրանք, փաստորեն, կրկնել են տուժողի առաջին ցուցմուքնը, այն է՝ մեղադրյալ Մանուկ Մարգարյանը բռնել է իրեն, իսկ երկու եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները ծեծի են ենթարկել:
Անի Թորոսյանը հիշեցրել է, որ այս ցուցմունքը ինքը ՝տուժողը, նախաքննության փուլում փոխել է՝ ասելով, որ ինքը Արտակի հարվածը չի հիշում, իսկ Մանուկի` իրեն բռնելը չի կարող ասել ինչ նպատակով էր՝ վեճը հարթելու, թե իրեն ծեծողին օգնելու:
Քանի որ վկաները ականատես չեն եղել դեպքին և պատմել են տուժողի փոխանցածը միայն, փաստաբան Անի Թորոսյանը միջնորդել է, որպեսզի նրանց վկայությունները գործից հանվեն: Այս միջնորդություն դատարանը կքննարկի որոշում կայացնելիս:
Հիշեցնենք, որ տվյալ գործով նախկին զինծառայող Արմեն Նազարյանը հրաժարվել էրնախաքննական ցուցմունքից՝ նշելով, որ դրանք տվել է սպաների կողմից ծեծի ենթարկվելուց հետո:
Տեսանյութը՝ Հելսինկյան Ասոցացիայի
Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:
Թողնել մեկնաբանություն