Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Նորքի զինված խմբի գործով կալանավորված Արթուր Վարդանյանին։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այս գործով Արթուր Վարդանյանի պաշտպանությունը մոտ 6 ամիս է ստանձնել էր նաեւ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Նա բազմիցս էր բարձրաձայնել մոտ 4 տարի կալանքի տակ գտնվող Արթուր Վարդանյանի առողջական վատ վիճակի մասին։
Թողնել մեկնաբանություն