Skip to main content

Արման Վեզիրյան

Մեղադրող կողմը գործի  դատական քննության ժամանակ հրաժարվեց Արման  Վեզիրյանին առաջադրված  մեղադրանքից   ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱԴ/0176/01/11 քրեական գործով` 2011թ. նոյեմբերի 1-ին կայացված որոշման մեջ բերված  մեկնաբանությունների  հիմքով :

Փետրվարի 11-ին Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի  ընդհանուր  իրավասության առաջին ատյանի  դատարանը իր  թիվ ԵՇԴ 0067/01/12  քրեական գործով հռչակեց Արման  Վեզիրյանի  անմեղությունը և կայացրեց  արդարացման  դատավճիռ մեղադրողի  կողմից մեղադրանքից  հրաժարվելու  հիմքով :

Իսկ ամբաստանյալ Տիգրան Սերյոժայի Մանուկյանինմ եղավոր ճանաչեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտեց տուգանքի նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի` 30.000 /երեսուն հազար/  ՀՀ դրամ գումարի չափով:

Դատավճիռը  մտել է  օրինական  ուժի մեջ : 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով