Skip to main content

«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի՝ հացադուլ հայտարարելու մասին դիմումը չեն ընդունում

«Արմավիր» ՔԿՀում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը հունվարի 20-ից գտնվում է հացադուլի մեջ: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային հեռախոսազանգով հայտնել է Հրաչյա Գևորգյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ հացադուլ հայտարարելլու դիմում էներկայացրել, սակայն, այդ դիմումը ՔԿՀ աշխատակիցները չեն ընդունում:

Գևորգյանի խոսքերով, իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ այտուցվել են  ոտքերը, իսկ «Արմավիր»  ՔԿՀ-ում որևէ տեսակի դեղորայք չկա:

Հիշեցնենք, որ Գևորգյանը տեղաշարժվում է  սայլակով, սակայն, հունվարի  20-ից նրանից վերցրել են սայլակը և չեն վերադարձնում: Սրանով սահմանափակվել  է Գևորգյանի տեղաշարժը: Նա գտնվում է մենախցում: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով