ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ
Հարգելի՛ գործընկեր,
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության հետ համատեղ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատավարության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին՝ մարզային ՀԿ-ների ներկայացուցիչներին, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպաններին, ակտիվիստներին, ուսանողներին, արդար դատավարության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց դատական մշտադիտարկման վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։
Համագործակցության շրջանակներում բոլոր մարզերից կընտրվեն այն դիմորդները, ովքեր երկօրյա դասընթացի տեսական և գործնական փուլերին ամբողջական մասնակցության ցանկություն կհայտնեն և կներգրավվեն տեղի դատարանում դատական նիստերի մշտադիտարկմանը։ Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել մեր և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հետագա մասնակցության համար անհրաժեշտ փորձ։
Յուրաքանչյուր մարզում դասընթացը կկազմակերպվի տեղում․
սեպտեմբերի 28-ին և 29-ին՝ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում։
Երկրում համաճարակային իրավիճակից ելնելով, դասընթացների իրականացման օրերը հնարավոր է ենթարկվեն փոփոխության։ Սակայն դասընթացների անցկացման ժամանակ կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։
Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Դասընթացի տեսական մասում մասնակիցները կծանոթանան «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին, ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման (մասնավորապես, քրեական գործերով նիստերի) առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառները և օրինական կարգավորման հնարավորությունները։
Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։
Դասընթացի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ դատական նիստ դիտորդելու նպատակով։
Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ հարում է որևէ ՀԿ-ի) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ karinetorosyan@hahr.am։
Դասընթացին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև սույն թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զարգահարեք մեզ հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:
Հարգանքով՝
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Թողնել մեկնաբանություն