Skip to main content

ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով, մասնավորապես դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված այլ անձանց համալրելու «Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները որպես անկախ և թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ» փորձնական ծրագրի շրջանակում Երևան և Գյումրի քաղաքներում գործող դատական մշտադիտարկող կամավորների խմբերը։

Ծրագիրը նպատակաուղղված է խրախուսել երիտասարդների մասնակցությունը ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի թափանցիկության խթանման գործում դատական մշտադիտարկման (մոնիթորինգ) վերաբերյալ գիտելիքի տրամադրման, իրավական դաշտում առկա կարգավորումների ու մեխանիզմների վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև մասնակիցների հմտությունների և կարողությունների զարգացման միջոցով՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։

Այն կտևի միչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը։ Ծրագրում ընդգրկված մասնակիցները փորձառու դատական մշտադիտարկողների աջակցությամբ և անմիջական ղեկավարությամբ ձեռք են բերում մշտադիտարկման փորձ՝ պարբերաբար այցելելով տեղի դատարաններ քրեական գործերով դատավարություններ դիտարկելու նպատակով։

Տեղերում գործող խմբերը իրականացնում են պարբերական հանդիպումներ դիտորդման արդյունքները քննարկելու նպատակով։ Ծրագրի ավարտին Երևանում կայանալիք ամփոփիչ աշխատաժողովի ընթացքում վերջնական արդյունքների հիման վրա կմշակվեն դատական համակարգի բարեփոխումներին ուղղված առաջարկներ, կկազմվի զեկույց։

Ուշադրությո՛ւն

Ծրագրին մասնակցելու համար դիմել մինչև ս․թ․ սեպտեմբերի 15-ը։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանունը, հեռախոսահամարը, քաղաքը, տարիքը, մասնագիտությունը) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ karinetorosyan@hahr.am։

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով