Skip to main content

Դատական սանկցիա՝ դատախազի նկատմամբ

«Ամեն դեպքում, տուժողի հրաժարվելու հիմքով դատարանը կարող էր կարճել 177 հոդվածի մասով: Չնայած` 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը դա մասնավոր բնույթի մեղադրանք չէ, բայց դատարանը կարող էր կարճել 177 հոդվածի մասով, սակայն իմ պաշտպանյալը համոզված լինելով իր անմեղության մեջ՝ հրաժարվեց հաշտվելուց և դատարանում հայտարարությամբ հանդես եկավ, որ ինքը տուժողի կողմից այդ հաշտության առաջարկը չի ընդունում: Նա ասաց՝ ես ցանկանում եմ, որ դատավարությունը ընթանա և օբյեկտիվ քննությամբ վերջնական դատական ակտով որոշվի` արդյոք ինձ առաջադրված մեղադրանքները կան, թե՞ չկան: Այդ հիմքով դատարանը շարունակեց գործի քննությունը»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց  օգոստոսի 9-ին, ժամը 11-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով