Վերջինիս նկատմամբ համաներում կիրառելու դիմումը՝ ուղղված ՔԿՀ պետին, նույնպես մերժվել է և այն բողոքարկվել է այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Այսօր վերոնշյալ դատարանը դիմումը բավարարեց և որոշեց Արայիկ Հակոբյանի նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը:
Արայիկ Հակոբյանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը:
Թողնել մեկնաբանություն