Դատավորը մերժեց Արբակ Բաբասյանի պաշտպանի միջնորդությունը
Այսօր Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն
համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատավարության ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց Բաբասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախոդ դատական նիստի ժամանակ Արբակ Բաբասյանը դատարանին ասաց, որ ինքը ցանկանում է դատարանին տրամադրել մի կրիչ, որում առկա է իր հոր և գործով տուժող Լևոն Գրիգորյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ հստակ կա խոսակցություն պարտք տված գումարի, և իր հարվածի մասին: Դրանից հետո Արայիկ Պապիկյանը ժամանակ էր խնդրել միջնորդություն ներկայացնելու համար, որպեսզի այն կցվի քրեական գործին, որպես ապացույց, և այսօր երբ այն ներկայացրեց դատարանին, դատավորը մերժեց միջնորդությունը՝ համարելով այն անհիմն:
Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 117 հոդվածով և 177 հոդվածով:
Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին, ժամը 10.00-ին:
Դիտումներ: 735
Թողնել մեկնաբանություն