2018թ. փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ) կքննվի Արմավիր ՔԿՀ-ում մահացած կալանավոր Հրաչյա Գևորգյանի իրավահաջորդի (ներկայացուցիչների) բողոքը:
Հր. Գևորգյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը ՀՔԾ-ում կարճվել էր: Գևորգյանի մայրը պնդում է, որ նրան սպանել են: Իրավահաջորդի ներկայացուցիչները ներկայացրել էին բազմաթիվ փաստեր և ապացույցներ այն մասին, որ Հր. Գևորգյանի մահը վրա է հասել մի շարք պաշտոնատար անձանց և բուժաշխատողների անգործության կամ հանցավոր գործողությունների հետևանքով:
Թողնել մեկնաբանություն