ԵԽԽՎ-ի Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակին արժանացել է Օյուբ Տիտիևը
Վացլավ Հավելի մարդու իրավուքների 6-րդ մրցանակին, որը շնորհվում է քաղաքացիական հասարակությունում մարդու իրավուքների պաշտպանության ակնառու գործունեության համար, շնորհվել է Չեչնիայի (ՌԴ) Memorial մարդու իրավունքների կենտրոնի Գրոզնիի գրասենյակի ղեկավար Օյուբ Տիտիևին։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել այսօր Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստի ժամանակ։
Օյուբ Տիտիևը, ով գտնվում է կալանքի տակ 2018թ․ հունվարից, հայտնի իրավապաշտպան է։ Նա մեծ ներդրում է ունեցել տարածաշրանում մարդու իրավուքների պաշտպանության գործում՝ բարձրաձայնելով տեղի իշխանությունների կողմից իրավախախտումները։ Քանի որ Տիտիևն անազատության մեջ է, մրցանակը հանձնվել է Ալեքսանդր Չերկասովը՝ Memorial մարդու իրավունքների կենտրոնի Գրոզնիի գրասենյակի խորհրդի նախագահին։
Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակը տրվում է ամեն տարի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ՝ Վացլավ Հավելի անվան գրադարանի և Խարտիա 77 հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Այն շնորհվում է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության գործում ակնառու քաղաքացիական –հասարակական գործունեության համար: Մրցանակին կարող են արժանանալ իրավապաշտպանությամբ զբաղվող անհատներ, ոչ կառավարական կազմակերպություններ կամ հաստատություններ։
Առավել մանրամասն՝ http://assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=7218&lang=2&cat=37։
Թողնել մեկնաբանություն