Skip to main content

Զեկույց՝ «Այրված, ծեծված ու խաբված. Ոստիկանական բռնության համար պատասխանատվության սպասելիս»

Զեկույցը նաև պարունակում է միջազգային նորմերի և Հայաստանի ներպետական օրենքների խախտման մասին իրավաբանական վերլուծություններ:
Հիմնվելով կատարված վերլուծությունների արդյունքի վրա՝ Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությունը խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ երկրում կատարված իրավախախտումների մեղավորներին պատժելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար:
Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության 4 հոգուց բաղկացած խումբը 2106թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1 եղել է Հայաստանում: Խմբի նպատակն էր հետևել և փաստաթղթավորել խաղաղ ցույցերի ընթացքում տեղի ունեցող խախտումների, լրագրողների աշխատանքներին չխոչընոտելու, ինչպես նաև ձերբակալման և կալանավորման ընթացակարգերի պահպանման միջազգային նորմերին համապատասխանելու վերաբերյալ փաստերը:

Խումբը հարցազրույց է  ունեցել իրադարձություններին մասնակից 42 անձանց հետ, տեղեկատվություն ստանալու մասին հարցում է ուղարկել ՀՀ Ոստիկանություն, վերլուծություններ է արել իրադարձությունների վայրում արված ձայնագրությունների և տեսագրությունների վերաբերյալ, այցելել է Երևանյան մի քանի բժշկական կենտրոններ, ինչպես նաև դիտորդական առաքելություն է իրականացրել զանգվածային միջոցառումների ժամանակ:

***
Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությունը անկախ ոչ պետկան կազմակերպություն է, որը ստեղծվելէ 2008 թվականին: Գտնվելով Բրյուսելում`ՄՀՀՄԻ-ն համագործակցում է բազմաթիվ երկրներում գտնվող հասարակական կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով ակտիվացնել մարդու իրավունքների մասին քննարկումը միջազգային մակարդակով և նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը տարբեր հասարակություններում: ՄՀՀՄԻ-ն հիմնականում իրականացնում է ծրագրեր`Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում:

Website: www.iphronline.org Twitter: @IPHRFacebook: https://www.facebook.com/IPHRonline

Հելսինկյան ասոցիացիա (010) 53 19 72

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով