Skip to main content

Թայլանդը պետք է ազատ արձակի փախստական ֆուտբոլիստին

«Եթե ես գնամ Բահրեյն , ես կրկին խոշտանգումների կենթարկվեմ»։

Բահրեյնի ազգային հավաքականի նախկին հարձակվող Հաքիմ ալ Արաբին տառապում է թայական բանտում, և լուրջ վտանգ կա, որ նա կարտահանձնվի Բահրեյն: Այնտեղ նա կարող է ենթարկվել անարդար դատավարության, բանտարկության և նույնիսկ խոշտանգումների:

2011թվականից սկսած Հաքիմը հանդես է գալիս Բահրեյնում կատարվող խոշտանգումների և իրավունքների այլ խախտումների դեմ։ 2014թ․ նա փախուստի է դիմել Բահրեյնից, երբ անարդարացի կերպով դատապարտվել էր ոստիկանական տեղամասի վրա վանդալային հարձակում գործելու համար։ Սակայն հանցագործությունը կատարվել էր, երբ նա մասնակցում էր ֆուտբոլային հեռարձակվող խաղի։ Այդ պահից սկսած նա Ավստրալիայում ստացել է փախստականի կարգավիճակ և խաղում է Ավստրալիայի թիմում։ Անցած դեկտեմբերին նա իր կնոջ հետ գնացել էր Թայլանդ իրենց մեղրմսի համար, սակայն Բանգկոկի օդանավակայանում ձերբակալվել է, երբ Բահրեյնի իշխանությունները նրա ձերբակալման անօրինական «կարմիր ազդանշան» էին տվել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը (Ինտերպոլ)։ Թեև կարմիր ազդանշանը դրանից հետո հեռացվել է, սակայն Հաքիմը դեռևս կալանավորված է։

Որպես գրանցված ֆուտբոլային խաղացող՝ Հաքիմը պետք է պաշտպանվի ֆուտբոլի միջազգային կառավարող մարմին հանդիսացող FIFA-ի  մարդու իրավունքների ուժեղացված քաղաքականությամբ։ Դեռևս FIFA-ն որևէ քայլ չի ձեռնարկել ի պշտպանություն Հաքիմի։ Մենք ցանկանում ենք, որ այս հարցին լուծում տրվի։

Human Rirhts Watch-ը խնդրում է միանալ իր կոչին և հորդորել Թայլանդի իշխանություններին հարգանք ցուցաբերել Հաքիմի փախստականի կարգավիճակին և նրան թույլ տալ վերադառնալ Ավստրալիա։ Եթե նա արտահանձնվի Բահրեյն, նա կենթարկվի խիստ իրավախախտումների լուրջ ռիսկի։

Մենք Ձեր օգնության կարի՛քն ունենք։

Կոչին միանալու համար անցեք հետևյալ հղումով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով