Ինքը ԱԺ պատգամավոր չի, ինքն իրականում խուլիգան է. Արմինե Օհանյանը Ռուբիկ Հակոբյանի մասին
Արմինե Օհանյանը նշեց, որ այս միջադեպին անպայման պետք է արձագաքի և՛ լրագրողական հանրությունը, և՛ իրավապաշտպան կազմակերպությունները:
Վահե Մակարյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես պատահեց այդ միջադեպը:
Նա նշեց, որ Ռուբիկ Հակոբյանին հարցեր է տվել դաշնակցության գաղափարախոսության մասին ինքը չի պատասխանել և հորդորելէ գնալ գրքեր կարդալ, քանի որ Հակոբյանի կարծիքով լրագրողը չէր գիտակցի իր պատասխանը:
Վահե Մակարյանը նշեց, որ պատգամավորն ակնհայտորեն սևեռված, ագրեսիվ տոնով էր պատասխանում, սակայն, ինքը չի տրվել Հակոբյանի սադրանքին:
«Դրանից հետո դիալոգ ստացվեց, թե ով ում կարող է կուլտուրայի դասեր տալ: Ինքը կանչեց ինձ հաշիվ մաքրելու, կամ այսպես ասած ռազբորկայի, որ տեսնենք՝ ով ում ինչ կարող է ասել, շատ ագրեսիվ տոնով, քաշքշելով: Լրագրող ընկերներս փորձեցին միջամտել, հորդորեցին չգնալ, ես չգնացի, բայց ինքը հետ վերադարձավ ու նորից պնդեց, որ ես գնամ իր հետ: Ամեն դեպքում իմ կոլեգաներից մարդիկ կային, որ ուզում էին գալ իմ հետ, բայց Ռուբիկ Հակոբյանը թույլ չտվեց գալ ոչ մեկին: Ինձ էլ ասեց՝ հլը արի տեսնեմ ինչ ես ասում: Ես մտածեցի, որ ամեն դեպքով գնում է քաղաքակիրթ ճանապարհով, զրույցի միջոցով հարցերը պարզելու: Մենք գնացինք դեպի լրատվական վարչություն տանող ճանապարհով, այդտեղ արդեն մութ էր, մարդիկ չկային և տեսախցիկներ չկային տեղադրված, և արդեն այդ պահին, որ այդ ուղղությամբ ինքը տարավ, ես հասկացա, որ Ռուբիկ Հակոբյանն այլ բանի նպատակ ունի, բայց արդեն ուշ էր: Դրանից հետո Ռուբիկ Հակոբյանն ինձ հայհոյեց ու հարվածեց դեմքիս և ոչ միայն»,- ասաց Վահե Մակարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Թողնել մեկնաբանություն