Իրավապաշտպանի դեմ ուղղված սարսափելի սպառնալիքներ Շրի Լանկայում
Էքնալիգոդայի դեմ սպառնալիքներն սկսեցին աճել այն պահից, երբ 2018թ. մայիսի 24-ին Հոմագամայի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց հայտնի բուդդայական ազգայնական վանական Գալագոդաթ Գնանասարա Թերոյին 2016 թվականին Սանդհյա Էքնալիգոդային սպառնալով դատարանի շենքից դուրս հանելու համար։ Թերոն այժմ բողոքարկում է դատավճիռը:
Արագորեն տարածում գտած մի շարք սոցիալական տեղեկատվական կայքերի գրառումներում, կարծեցյալ համակարգված քարոզարշավով, Սանդհյա Էքնալիգոդան ներկայացվում է որպես Liberation-ի կողմնակից։
Շրի Լանկայում անօրինական համարվող «Թամիլ էլամի ազատագրման վագրեր» զինված խմբավորումն առևանգման սպառնալիքներից բացի հնչեցրնում էր նաև մահվան սպառնալիքներ և բռնություններով ահաբեկում նրա երեխաներին:
Մարդու իրավունքների միջազգային օրենքների և չափանիշների համաձայն պետությունները պարտավոր են անել ողջամիտ քայլեր, որպեսզի պաշտպանեն հանրային ոլորտում գործող այն անհատին, ում կյանքը վտանգված է, այդ թվում քայլեր իրականացնել մասնավոր անձանց կողմից հնչեցված մահվան սպառնալիքները կանխելու նպատակով։
«Իրավապաշտպանները պետք է կարողանան իրականացնել իրենց կարևոր աշխատանքն ազատ և առանց վախի: Ոչ ոք իրավունք չունի վախեցնել, սպառնալ կամ ահաբեկել նրանց: Շրի Լանկայի իշխանությունները պարտավոր են ապահովել ապահով և ազատ միջավայր բոլոր այն մարդկանց համար, ովքեր խաղաղ կերպով մարդու իրավունքների և արդարության քարոզչություն են իրականացնում, ինչպես նաև արդյունավետորեն հետաքննեն և դատական կարգով հետապնդեն մարդու իրավունքների պաշտպանների դեմ ուղղված սպառնալիքներն ու հարձակումները», – ասել է Դինուշիկա Դիսսանայակը:
«Իշխանությունների կողմից իրենց իրավասության շրջանակներում Սանդհյա Էքնալիգոդային պաշտպանելու համար իրականացրած գործողությունների տապալումն իրենից ներկայացնում է կյանքի և անձնական անվտանգության իրավունքների խախտում»:
Ամբողջական նյութը տես՝ https://www.amnesty.org/en/latest/news/2018/06/sri-lanka-deplorable-threats-against-human-rights-defender
Թողնել մեկնաբանություն